Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Ի՞նչ է մեզ համար ինտերնետը

Ի՞նչ է մեզ համար ինտերնետը

Այսօր դեղատներից շատերում կարելի է տեսնել համակարգիչներ։ Դրանցից ոմանք նույնիսկ միացված են ինտերնետ ցանցին։ Ինտերնետ ասվածը գլոբալ տեղեկատվական ցանց է, այսինքն` ամեն կարգի տեղեկատվության անսպառ աղբյուր։

 

Այլ կերպ ասած` ինտերնետը հետաքրքրասեր և աշխարհի անցուդարձից տեղյակ լինել ցանկացող մարդկանց համար պարզապես ճակատագրի կողմից արված ընծա է։ Սակայն նախ և առաջ խոսենք այն տեղեկատվության մասին, որը կարող է հետաքրքրել մեր ամսագրի ընթերցողին։

 

Թերևս մեր ընթերցողներից շատերը տիրապետում են համակարգչին և ինտերնետից օգտվելն էլ նրանց համար որևէ դժվարություն չի ներկայացնում։ Սակայն չի բացառվում, որ մեր ընթերցողների շրջանում կգտնվեն նաև մարդիկ, որոնք դեռևս ծանոթ չեն այդ հիրավի հետաքրքրաշարժ աշխարհին։ Այդ իսկ նկատառումով ինտերնետի մասին մեր ակնարկը կսկսենք ամենատարրական բաներից։

 

Ինտերնետ

 

Եվ այսպես, ինտերնետ` գլոբալ (համաշխարհային) տեղեկատվական ցանց, իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Աշխարհով մեկ սփռված միլիոնավոր համակարգիչներ, որոնք ինտերնետային ցանցին միացված լինելու պարագայում հնարավորություն են ստանում հսկայածավալ տեղեկատվության փոխանակման։ Իսկ տեղեկատվական փոխանակությունը «ղեկավարվում է» գերհզոր համակարգիչների միջոցով, որոնց անվանում են սերվերներ։

 

Ինտերնետային ցանցում «զբոսանքը» հնարավոր դարձնելու նպատակով մշակվել և ստեղծվել են հատուկ ծրագրեր, որոնք համակարգչային «լեզվով» կոչվում են բրաուզերներ (browser բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է առարկաները տեսանելի դարձնելու հարմարանք)։ Առավել հաճախ կիրառվող ինտերնետային ծրագիրը «Internet Explorer»-ն է` «e» կապտագույն տարբերակիչ նշանով, սակավ` «Opera» (Օպերա) կոչվող ծրագիրը, որն ունի կարմրագույն «օ» տարբերակիչ նշանը։ Որպես կանոն, խոշոր ձեռնարկություններում կիրառվում է նաև «Օutlook Express» կոչվող ծրագիրը, որը ղեկավարվում է տեղային ադմինիստրատորի կողմից։ Եթե ձեր համակարգիչը միացված է ինտերնետ ցանցին` բավական է ընդամենը երկու անգամ համակարգչային մկնիկի օգնությամբ կտտացնել վերոհիշյալ տարբերակիչ նշաններից որևէ մեկի վրա, և ձեր առջև կբացվի բրաուզերը։

 

Շարունակությունն էլ ավելի մատչելի է. բրաուզերի վերին մասում կա հրահանգների համար նախատեսված հատուկ տող, որտեղ պետք է մուտքագրել ձեզ հետաքրքրող ինտերնետային կայքի հասցեն։ Օրինակ, եթե ուզում եք ծանոթանալ «Ֆարմացևտ Պրակտիկ» ամսագրի էլեկտրոնային տարբերակի հետ, բացեք «Internet Explorer» ծրագիրը, մուտքագրե՛ք ամսագրի անվանումը հրահանգների համար նախատեսված տողում, սեղմե՛ք ստեղնաշարի «Enter» կոճակը և սպասե՛ք։

 

Մեզ չեք խաբի

 

Հավատարիմ մնալով մեր ամսագրի սկզբունքներին` սկսենք դեղատան աշխատակցին ամենից շատ հետաքրքրող հարցերից։ Գործի բերմամբ հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա ստուգել որևէ դեղամիջոցի կամ դեղանյութի պատրաստման համար հիմք հանդիսացող բաղադրության լաբորատոր հետազոտությունների համապատասխանելիությունը վերջիններիս ուղեկցող արտոնագրերին։ Ցավոք նմանատիպ հայկական ինտերնետային կայքեր դեռևս գոյություն չունեն և մեր մասնագետները օգտվում են ռուսա կամ անգլալեզու կայքերից։ Տվյալ կայքից օգտվելու համար բավական է միայն բրաուզերի վերին մասում գտնվող հրահանգների տողում մուտքագրել հետևյալ հասցեն. http։//www.health.gov.ua/sert։ Հրահանգների տողում այս հասցեն մուտքագրելուց հետո մուտքագրե՛ք նաև ձեզ հետաքրքրող դեղամիջոցի արտոնագրի համարն ու ամսաթիվը, կամ պայմանական նշանը (կոդը), սեղմե՛ք ստեղնաշարի «Enter» կոճակը և սպասե՛ք։ Վայրկյաններ անց համակարգչի էկրանին կհայտնվի ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը (սա, իհարկե, այն դեպքում, եթե դեղամիջոցը տվյալ լաբորատորիայի կողմից որակի վերահսկողության ենթարկված լինի)։ Ի դեպ, սա միակ տեղեկատվական միջոցը չէ, որը տրամադրվում է դեղամիջոցների որակի վերահսկման գիտահետազոտական լաբորատորիայի մասնագետների կողմից։

 

Դեղորայք ամերիկյան ձևով

 

Իսկ հնարավո՞ր է արդյոք տեղեկություններ ձեռք բերել այն դեղամիջոցների մասին, որոնք գրանցված չեն ձեր երկրի դեղագործական շուկայում։ Փորձեք այցելել FDA-ի (ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչություն) ինտերնետային կայքը։

 

FDA-ն ԱՄՆ-ի սպառողի իրավունքների պաշտպանության ամենահուսալի ծառայություններից մեկն է։ Այս վարչությունը պատասխանատվություն է կրում սննդամթերքի, գեղարար միջոցների, դեղամիջոցների և բժշկական տեխնիկայի, ինչպես նաև որոշ կենցաղային սարքերի անվտանգության համար։ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության վարչության աշխատակիցները վերահսկում են ապրանքի արտադրման, ներմուծման, տեղափոխման, պահպանման հետ կապված բոլոր հարցերը։

 

http։//www.fda.gov/cder/ndc/database/default.htm էլեկտրոնային հասցեի միջոցով Դուք կարող եք միանալ Դեղամիջոցների պայմանական նշանների ազգային դիրեկտորիային, որտեղ կարող եք գտնել ցանկացած կարգի տեղեկատվություն` ԱՄՆ-ի դեղագործական շուկայում գրանցված դեղամիջոցների մասին։ Ինքնին հասկանալի է, որ այս կայքից օգտվելու համար պետք է տիրապետեք անգլերեն լեզվին։


Հարցեր տալու արվեստի մասին

 

Եթե դուք դեղատանն եք աշխատում, ապա ձեր հիմնական պարտականությունը հաճախորդների հետ շփվելն է։ Իսկ շփումը սովորաբար հանգեցնում է երկխոսության և ենթադրում է հարցեր ու պատասխաններ։

 

Հարցեր տալու արվեստը դեղագործի ամենախրթին պարտականություններից մեկն է, և երևի թե շատերը չէ, որ կարող են հպարտանալ այդ արվեստին կատարյալ տիրապետմամբ։ Այս նպատակով խորհուրդ ենք տալիս ընթերցել Թոմ Հոփքինսի «Առևտրի արվեստ» գրքի այն գլուխը, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է կառուցվեն գնորդին (դեղատան հաճախորդներին) տրվող հարցերը, ինչպես նաև «համոզելու» տեխնիկայի հնարքները, որոնք ևս կառուցվում են ճիշտ տրված հարցերի օգնությամբ։ Այս նյութին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ էլեկտրոնային հասցեում. http։//finobraz.chat.ru/th/part3.html։

 

Հարցեր տալու գիտության մասին

 

Պարզվում է, որ հարցեր տալու հմտությունը մի առանձին գիտություն է, ընդ որում, բավականին ճշգրիտ։ Երբևիցե ուշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպես է բժիշկը հիվանդին հարցեր տալիս։ Հիվանդի հարցումը մի յուրօրինակ և ինքնատիպ արարողություն է, որի միջոցով բժիշկը ծանոթանում է հիվանդի կյանքին, ինչպես նաև հիվանդության պատմությանը և պարզում շատ ու շատ այլ հանգամանքներ։ Մեր օրերում ինտերնետային կայքում գոյություն ունի նաև մեկ այլ ծառայություն, որը կոչվում է «Օnline» ախտորոշում։

 

Բժշկական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ կլինի 10-20 րոպե։ Տվյալ ծառայությունը տրամադրվում է անվճար, ընդ որում, այս ծառայությունից օգտվելու համար հատուկ գրանցում չի պահանջվում։ «Օnline» ախտորոշման գործընթացը տեղի է ունենում տվյալների մշակման միջոցով, ինչը հնարավոր է դառնում «արհեստական ինտելեկտ» ծրագրի օգնությամբ, որում օգտագործվում է ոչ հստակ տրամաբանության սկզբունքը։ Այս ինտերնետային կայքի ստեղծողների համոզմամբ «Օnline» ախտորոշման համակարգը հնարավորություն է տալիս ստանալու կլինիկական ախտորոշմանը մոտ արդյունքներ։ Այսօր արդեն տվյալ համակարգը թույլ է տալիս ախտորոշել առավել քան 240 հիվանդություն և 600 ախտանիշների համադրություն։

 

Հարցման մեխանիզմը շատ պարզ է. դուք պետք է պատասխանեք կայքի կողմից առաջադրվող հարցերին, որից հետո համակարգը հաշված րոպեների ընթացքում ձեզ կներկայացնի իր կողմից «հաստատված» ախտորոշումը։ Ընդ որում, այս կամ այն հիվանդության հավանականությունը գնահատվում է տոկոսային հարաբերությամբ։

 

Թերևս հարկ չկա հիշեցնելու այն մասին, որ ոչ հստակ տրամաբանությամբ արված ախտորոշմանը լիովին ապավինելու փոխարեն ավելի լավ է դիմել բժշկին։ Հավանաբար կմտածեք` էլ ինչո՞ւ են այս ամենը մեզ պատմում։ Այնուամենայնիվ, ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ համակարգչային ծրագիրը կարող է «նախնական» ախտորոշում կայացնել, որն այնուհետև պետք է անպայման հաստատվի բժշկի կողմից։ Փորձեք տեղեկանալ Ձեր առողջության մասին http։//diagnos.narmed.ru/ կայքից։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-2007 (6)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ